Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ծառուկյանն ու նրա ղեկավարած խմբակցությունն առանձին կհանդիպեն Արմեն Սարգսյանի հետ, «հետո միասին կորոշենք»

Ծառուկյանն ու նրա ղեկավարած խմբակցությունն առանձին կհանդիպեն Արմեն Սարգսյանի հետ, «հետո միասին կորոշենք»
10.02.2018 | 09:14

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն ու «Ծառուկյան» խմբակցությունն առանձին են հանդիպելու ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ` բնապահպանության նախարարության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը:
«Ասել եմ՝ կհանդիպեն իմ խմբակցության հետ, բոլոր հարցերը կտան, պատասխանը կլսեն, ես առանձին կհանդիպեմ Արմեն Սարգսյանի հետ և կհանդիպեմ իմ թիմակիցների հետ: Բոլոր թիմակիցներիս կլսեմ, իրենց մոտեցումները, տեսակետները, և մենք որոշումը կասենք, բոլորդ էլ կիմանաք»,- ասաց Ծառուկյանը:


Հարցին՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը Սերժ Սարգսյանին տեսնու՞մ է ապագա վարչապետի պաշտոնում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Վարչապետի պաշտոնը՝ դա տված ա Հանրապետական կուսակցությանը, մեր ժողովուրդն իր ձայնը տվել ա: Վարչապետի պաշտոնը... առանց խառնվելու «Ելքին», «Ծառուկյանին», իրենք իրենց ձայներով կարող են իրենց որոշած թեկնածուի հարցը լուծել»: «Քաղաքացին այսօր ընտրում է քուչի տղուն, բայց նա չի կարող օրենսդրական փոփոխություն անել»,- այսպես Ծառուկյանը բացատրեց, թե ինչու է իր ղեկավարած խմբակցությունն առաջարկում հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից: «Ձայնը տալիս են քուչի տղուն, իրենց թաղապետին, քաղաքապետին, ոչ թե կուսակցությանը: Իսկ քուչի տղեն, թաղապետը, քաղաքապետը ծրագրային, օրենսդիր փոփոխություններ չեն կարող անել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: Խոսելով, արտագաղթի մասին, Ծառուկյանն ասաց, թե մարդիկ երկրիը լքում են, որովհետև ապագայի հույս չունեն: Ըստ նրա, հարկային, բանկային, համակարգը պետք է փոխվի, որ դրսից եկողն այստեղ գումար ներդնի ու չվախենա, որ այն կկորցնի: Այդ վստահության երաշխիքը չկարողացա՞վ ապահովել գործող կառավարությունն ու իշխող կուսակցությունը՝ հարցին Ծառուկյանը պատասխանեց՝ զանգեք այլ երկրներ ու հարցրեք՝ վստահությունն ի՞նչ է․ «Մեր երկրում մինչև ներդրումներ չլինեն, վստահություն չլինի, չի կարող զարգանալ [երկիրը]:

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ